Arpi Voskanyan

Erevan

Arpi Voskanyan concernant Erevan

citybooks Yerevan

Երևանյան երազանքներ՝ ռեպորտաժ

Prochainement! Ecouter le citybook en arménien

Écoutez & Lisez

Arpi Voskanyan (Stepanavan, 1978) a fait des études de mise en scène à L’Institut d’Etat pour le Théâtre et le Cinéma à Erevan et d’histoire de l’art à l’Académie des Arts également à Erevan. Si elle s’est mise à écrire dès l’âge de cinq ans, ses premiers textes ont été publiés dans la presse en 1990 et dès 1995, des œuvres de Voskanyan se retrouvèrent dans toutes les revues littéraires importantes en Arménie. Son recueil de poèmes en prose et de pièces expérimentales Tsik (2001) choqua par la bravoure avec laquelle elle ignora les normes morales et esthétiques et se retrouva au centre d’une longue et violente discussion littéraire qui marqua le début de nouvelles quêtes au sein de la littérature arménienne.

Suite aux événements déclenchés par les élections de 2008, elle se détourna de la presse littéraire qu’elle considérait comme un milieu aliéné de la réalité qui ne rendait compte ni des espoirs de la société ni de la souffrance des gens. À partir de là, elle publia de préférence dans la presse de l’opposition.

L’année 2012 vit la publication de son recueil de poèmes Anteroedoes (Abandonné à son sort) et elle publia en 2011 une narration pour jeunes : Maradona et Ronaldinho. Avec l’auteur de prose Hambardzoem Hambardzoemyan, elle a créé en 2012 le site littéraire Groghoetsav (groghucav.am) avec pour objectif de stimuler une littérature ‘responsable’ évoquant des faits sociaux, politiques et culturels afin de les examiner et étudier, donnant ainsi le ton et l’orientation des tendances les plus récentes dans la littérature arménienne contemporaine.

 


Արփի Ոսկանյանը ծնվել է 1978 թվին, Ստեփանավան քաղաքում։ 1996- ին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժինը, 1998-ին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայի արվեստաբանության բաժինը, որն ավարտել է 2005-ին՝ զրկվելով հավերժ ուսանողի կարգավիճակից։ Գրել սկսել է 5 տարեկանից, առաջին անգամ տպագրվել է մամուլում 1990-ին։ 1995-ից տպագրվել է Հյաստանում լույս տեսնող բոլոր հեղինակավոր գրական պարբերականներում։ 2001թ. լույս տեսած «Ծիկ» գիրքը, որ արձակ բանաստեղծությունների ու փորձարարական գրությունների ժողովածու է, բարոյական և էսթետիկական նորմերը ժխտելու էպատաժային համարձակությամբ դարձավ երկարատև և բուռն գրական բանավեճի առարկա՝ նշանավորելով հայ գրականության մեջ նոր որոնումների սկիզբը։

2008 թվականի հետընտրական իրադարձություններից հետո մերժել է գրական մամուլը որպես իրականությունից օտարված, հասարակական իղձերին և մարդկանց տառապանքին անհաղորդ մի տարածք՝ նախընտրելով տպագրվել ընդդիմադիր օրաթերթերում։

2010 թ. լույս է տեսնում բանաստեղծությունների «Անտերուդուս» ժողովածուն։ 2011 թ. մայիսին լույս է տեսնում «Մարադոնան և Ռոնալդինյոն» հեքիաթը՝ նախատեսված մանուկների ու պատանիների համար։

2012 թվին արձակագիր Համբարձում Համբարձումյանի հետ հիմնել է «Գրողուցավ» գրական կայքը (groghucav.am)՝ խթանելու համար սոցիալական, քաղաքական, մշակութային իրողություններին անդրադարձող, դրանք քննող և ուսումնասիրող, «պատասխանատու» գրականությունը՝ ուրվագծելով և ձևակերպելով արդի հայ գրականության նորագույն տենդենցը։